Գլխավոր Սպորտ Ինչն է մոտիվացնում Ջոկովիչին. բացահայտել է անձամբ թենիսիստը

Ինչն է մոտիվացնում Ջոկովիչին. բացահայտել է անձամբ թենիսիստը

9
0

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է ATP Ամփոփիչ մրցաշարից իր ունեցած սպասելիքներից: Մրցաշարը կկայանա նոյեմբերի 10-ից 17-ը, Լոնդոնում: Ավելի վաղ Ջոկովիչը զրկվել էր աշխարհի առաջին ռակետի կարգավիճակից՝ տեղը զիջելով Ռաֆայել Նադալին:

Մրցաշրջանի ավարտին ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական վերադառնալու համար Ջոկովիչը պետք է հաղթի մրցաշարը, ընդ որում, անհրաժեշտ է, որ Նադալը չհայտնվի կիսաեզրափակչում:

«Առաջին հորիզոնական վերադառնալը խելահեղ բարդ առաջադրանք է՝ հաշվի առնելով այն, թե ինչ մրցակիցներ եմ ունենալու ես: Եթե ինձ հաջողվի երկրորդ մրցաշրջանն անընդմեջ տարին ավարտել որպես աշխարհի առաջին ռակետ, դա ֆանտաստիկ կլինի: Հենց դա է իմ մոտիվացիան ու ամեն օրվա նպատակը», – Ջոկովիչի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

Ջոկովիչը ATP ամփոփիչ մրցաշարում հայտնվել է Բյորն Բորգի անվան խմբում: Այստեղ նրա մրցակիցները կլինեն Ռոջեր Ֆեդերերը, Դոմինիկ Տիմն ու Մատեո Բերետինին:

Armsport.am