Գլխավոր Մամուլ Ինչո՞ւ աշխատավարձ չեն ստացել պետական որոշ կառույցներում. «Փաստ»

Ինչո՞ւ աշխատավարձ չեն ստացել պետական որոշ կառույցներում. «Փաստ»

25
0

«Փաստ» օրաթերթը մի շարք պետական կառույցներից, հատկապես ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներից ահազանգեր էր ստացել, որ աշխատակիցները դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։

Նշենք, որ նմանատիպ խնդիր եղել է նաև 2019 թվականի տարեսկզբին։ Պարզաբանումներ ստանալու նպատակով նախ դիմեցինք ֆինանսների նախարարություն։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը նշեց.

«Երբ ֆինանսների նախարարությունը ստանում է ֆինանսավորման հայտ, ավտոմատ կերպով գանձապետարանից կատարում է փոխանցումը։

Չի կարող ֆինանսների նախարարությունը հայտ ստանալ, և այն ուղղակի մնա, քանի որ դա ավտոմատ համակարգ է»,-ասաց Վարդանյանը։

«Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին՝ ճշտելու, թե ինչու հայտերը չեն ներկայացվել և ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում: Կժդրյանը մեզ հետ զրույցում նշեց՝ աշխատավարձերի ուշացումը համատարած բնույթ չի կրում։

«Բացի դա, նրանք օրենքով կարող են մինչև փետրվարի 15-ն աշխատավարձ ստանալ»,-ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ եթե նման խնդիր կա, կարող են զանգահարել նախարարության թեժ գծին և ասել, որ, օրինակ՝ այսինչ դպրոցում կամ այլ կազմակերպությունում աշխատավարձ չեն ստացել, ըստ այդմ էլ կփորձեն հասկանալ, թե որն է խնդիրը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։