Գլխավոր Քաղաքական Ինչու են հայ պաշտոնյաները մեկնել Չինաստան

Ինչու են հայ պաշտոնյաները մեկնել Չինաստան

67
0

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել էր, որ հայ պատգամավորները մեկնել են ՉԺՀ «Չինաստան-Սինգապուր էքսպոյին մասնակցելու համար:

Հրապարակումից հետո ժամեր անց տեղեկացանք՝ Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարը եւս մեկնում է Չինաստան՝ հոկտեմբերի 21-ից 23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը նույնպես Չինաստանում է:

Զանգահարեցինք քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի օգնական Անի Խաչատրյանին՝ տեղեկանալու, թե քաղաքապետն ինչու է Չինաստան մեկնել: Պարզվեց՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջարկով է մեկնել քաղաքապետը Չինաստան: «Հրավիրող կողմը Պեկինն է, ծախսերն էլ նրանք են հոգում: Բացի քաղաքապետից՝ եւս 9 ներկայացուցիչ է մասնակցելու Հայաստանից, ՏԻՄ-ի մարմինների գործունեության դասընթաց է լինելու»,- մանրամասնեց օգնականը:

Անի Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանից բացի 4 երկիր է հրավիրված այս դասընթացին:

Արմավիրի քաղաքապետը Չինաստանում է հոկտեմբերի 9-ից: Հայաստան կվերադառնա 29-ին, քանի որ դասընթացը 20 օր է:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ