Գլխավոր ժամանց Ինչո՞ւ են Քարդաշյանները կրում հենց Սիրուշոյի զարդերը. պարզաբանում

Ինչո՞ւ են Քարդաշյանները կրում հենց Սիրուշոյի զարդերը. պարզաբանում

7642
0

Սիրուշոն Instagram–յան էջի սթորի բաժնում անդրադարձել էր Քիմ Քարդաշյանի աղջկա՝ Նորթիի «Պռեգոմեշ» ապրանքանիշի զարդ կրելուն:

Araratnews.amը զանգահարեց Սիրուշոյի  մենեջեր Նունե Խուրշուդյանին՝ պարզաբանում լսելու: Նա ասաց, որ «Պռեգոմեշ» ապրանքանիշի  զարդը, որը կրում է Նորթը, Քարդաշյանները նվեր են ստացել 2015 թ-ին, երբ Քիմ Քարդաշյանը իր ամուսնու՝ Քանյե Ուեսթեի եւ իր մյուս քրոջ՝ Քլոեի հետ ժամանել էր Հայաստան: «Զարդի այդ մոդելը հատուկ ստեղծվել է Քիմի համար: Զարդը Քարդաշյաններին նվիրել են այցի կազմակերպիչները: Հաճելի է տեսնել, որ  աշխարհի ամենանորաձեւ երեխան 2 օր, նաև մկրտության օրը, կրել է զարդը»:

Բացի Նորթից՝ Քիմ Քարդաշյանն այսօր եւս «Պռեգոմեշ» հավաքածուից զարդեր է կրել:

Նունե Խուրշուդյանին հարցրինք՝ այդ զարդերը եւս 2015-ին է Քիմ Քարդաշյանը նվեր ստացել: Երգչուհու Մենեջերն ասաց՝ դրանից տեղյակ չէ:

Հնարավո՞ր է Սիրուշո-Քարդաշյան համագործակցություն՝ հաշվի առնելով, որ ամերիկահայ աստղը բիզնես պլաններ ունի Հայաստանի հետ, երգչուհու մենեջերը դժվարացավ պատասխանել՝ տեղյակ չէ:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ