Գլխավոր Uncategorized Ինչու՞ չի մոռացվում 88-ի ավերիչ երկրաշարժը. անձի աղետային զարգացում. Վ.Դավթյան

Ինչու՞ չի մոռացվում 88-ի ավերիչ երկրաշարժը. անձի աղետային զարգացում. Վ.Դավթյան

27
0
ԱՄՆ-ում բնակվող գրող, հայտնի հոգեբույժ, բազմաթիվ գրքերի հեղինակ Վարդգես Դավթյանը մասնագիտական հայացք է նետել 1988-ի ավերիչ երկրաշարժին՝ այդ ամենը քննելով հոգեբանական լույսի ներքո: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է հետևյալը.
— Ուշադրությամբ դիտում եմ 1926 թ. Լենինականին պատուհասած ավերիչ երկրաշարժի կարճամետրաժ կինոխրոնիկան (Հ. Բեկնազարյանի հեղինակությամբ): Հետաքրքիր է, որ դրանից 10-15 տարի հետո մարդիկ արդեն լրիվ մոռացան դրա մասին: Կարծես այդ աղետի թարմ հուշերը խորը արտամղվեցին մարդկանց հիշողությունից, գնալով, հավասարվելով Անիի կամ Զվարթնոցի անհուշ ժամանակների տարերային աղետներին: 88-ին պատահածը համառորեն չի մոռացվում, չի հաղթահարվում, չի արտամղվում մարդկանց գիտակցությունից: Պատճառն այն է, որ բնական աղետը դեռ չհաղթահարված, վրա հասավ քաղաքական աղետը ( Սովետի փլուզումը ), սրա վրա էլ շերտադրվեց սոցիալական աղետը, ապա — դեմոգրաֆիական աղետը. իսկ այս ամենին ի վերջո գումարվեց ընդհանուր քաղաքակրթական աղետը:

Ահա, այս շղթան է, որը համառորեն թույլ չի տալիս, որ 88-ը մոռացվի: Շարունակվող և ,,ինքնակերակրվող,, տրավման, մխացող այս կոմպլեքս — կսկիծը ( թարմ ու բորբ — տակավին ) մեր հայացքներն ու սրտերը շարունակ սևեռելու են 31 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքի վրա, այն դարձնելով ավելի զորեղ, ավելի հնչեղ — գրեթե Մեծ եղեռնին հավասար: 88-ի երկարշարժը սկսել է սիմվոլիկ-միֆական հատկանիշներ ձեռք բերել մարդկանց ուղեղներում, որ վնասակար է ազգի հոգեկան առողջության համար: