Գլխավոր Հասարակություն Ինչպես ընտրել ճիշտ սառնարան. երեք խորհուրդ «ՎԵԳԱ»-ից

Ինչպես ընտրել ճիշտ սառնարան. երեք խորհուրդ «ՎԵԳԱ»-ից

676
0

Անժխտելի փաստ է, որ սառնարանի գյուտը մարդկության կյանքն ու կենցաղը կտրուկ փոխել է դեպի լավը։ Այսօր արտադրվող սառնարանների տեսակներն ու մոդելները այնքան բազմատեսակ ու մեծաքանակ են, որ սովորական սպառողը սառնարան կամ
սառցարան գնելիս կարող է հեշտությամբ շփոթության մեջ ընկնել և սխալ որոշում կայայացնել: Որպեսզի դա տեղի չունենա, մենք ձեզ կհուշենք, թե ինչպես ընտրել իդեալական սառնարան տան համար և առաջին հերթին ինչի վրա ուշադրություն դարձնել:

1. Սկսեք ձեր ընտրությունը ոչ թե սառնարանի ապրանքանիշի գրավչությունից, այլ հաշվի առնելով ձեր առաջնահերթ պահանջարկները: Եղեք իրազեկ, որ կենցաղային սառնարանները արտադրվում են շատ տարբեր կոնֆիգուրացիաներով և նպատակներով՝ մեկ կամ երկու սառեցման բաժիններից բաղկացած, Side-by-Side և French door, առանց սառցարանային
խցիկիի և առանձին սառցարանի տեսքով, գինու պահարաններ և այլն:

2. Անպայման հաշվի առեք ձեր ապագա սառնարանի չափերը: Սովորական բնակարանի և միջին ընտանիքի համար լավ կլինի ունենալ երկխցիկանի սառնարան՝ առնվազն 240 լիտր օգտակար ծավալով, 160-ից 200 սմ բարձրությամբ, ծավալուն սառցարանային ու հարմարավետ սառնարանային բաժիններով: Ընտրեք սառնարան, որն ունի No Frost կամ Full No Frost համակարգ՝ հաշվի առնելով, որ այդպիսի սառնարանների բոլոր բաժինների ներքին պատերը մշտապես կլինեն չոր և մաքուր վիճակում: Առավել ևս, որ No Frost համակարգի առկայությունը գործնականում չի ազդում ժամանակակից սառնարանների
գնի վրա:

3. Ոչ պակաս կարևոր է որոշել բյուջեն և հասկանալ, թե որքան գումար եք պատրաստ ծախսել նոր սառնարան կամ սառցարան գնելու համար: Եթե ​​բյուջեն թույլ է տալիս, ապա ուշադրություն դարձրեք երկու կոմպրեսորով կամ ինվերտորային տեխնոլոգիայով սառնարանների վրա: Համոզված եղեք, որ նման սառնարանները կունենան ավելի երկար կյանք և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն կապահովեն: Ուշադրություն դարձրեք սարքի էներգաարդյունավետությանը, այն նշվում է «A» լատինական տառով և (+) նշաններով. որքան (+) նշանները ավելի շատ լինեն, այնքան լավ: Հայաստանի
կլիմայական գոտիների համար իդեալական կլինեն N, SN կամ ST նշումներ պարունակող սառնարանները:
Այժմ, երբ դուք գիտեք իդեալական սառնարանի բանաձևը, ճիշտ ընտրություն կատարելը ամենևին էլ դժվար չէ:

VEGA խանութ-սրահների և հիպերմարկետների ցանցը ներկայացնում է աշխարհի առաջատար արտադրողներից ժամանակակից սառնարանների և սառցարանների ամենալայն տեսականին: Բացի այդ, մեր վաճառող-խորհրդատուները գրագետ և հասանելի կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: Պարբերաբար հետևեք «ՎԵԳԱ»-ի կողմից հայտարարվող ակցիաներին, կատարեք ձեր գնումներն առավել շահավետ պայմաններով: VEGA-ն աշխատում է յուրաքանչյուր օր: Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով՝ vega.am կայքով և vega ֆեյսբուքյան էջով:

Տեղեկատու հեռ.՝ (060) 68-88-88