Գլխավոր ժամանց Ինչպես պատրաստել բանջարեղենով դիետիկ ապուր

Ինչպես պատրաստել բանջարեղենով դիետիկ ապուր

22
0

Հետտոնական դիետիկ սնունդը կօգնի բարելավել ինքնազգացողությունը, պակասեցնել քաշը և կարգավորել մարսողությունը:

Պատրաստվում է շատ հեշտ:

Անհրաժեշտ է՝

Սոխ՝ 6 գլուխ

Պահածոյացված լոլիկ՝ 800 գրամ

Նեխուր՝ 4 թելիկ

Կանաչ պղպեղ՝ 4 հատ

Կաղամբ՝ 1 գլուխ

Մաղադանոս՝ 1 կապ

Աղ, պղպեղ՝  ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝ 

Բանջարեղենը մանր կտրատել, լցնել կաթսայի մեջ, վրան լցնել այնքան եռացած ջուր, որ ծածկի ամենը: Եռացնել, կրակն իջեցնել, եփել մինչև բանջարեղենը փափկի: Համեմել կանաչիով: Այս ապուրը հատկապես նրանց համար է, ով ունի ավելորդ քաշի խնդիր: