Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

    44
    0

    Այս տարի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Երեւանն, ինչպես հայտնի է, պակաս տոնական է լինելու: Փոխարենը մեր հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների հիմնական մասը կանցկացվի Գյումրիում՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով:

    Միջոցառումների շարքը, որը ներկայացնում ենք ստորեւ, բավական մեծ է ու բազմազան՝ տարբեր համերգներ, ցուցադրություններ, ֆիլմի դիտում եւ այլն:

    Գյումրի

    Ժ. 12:00 — 17:00 — Շահումյան (Վարպետաց) փողոցում տեղադրված տաղավարներում Գյումրու վարպետները կներկայացնեն իրենց աշխատանքները, կանցկացնեն վարպետաց դասեր, ինչպես նաեւ տեղի կունենա ցուցահանդես-վաճառք:

    Ժ. 12:00-23:00 — Գյումրու հայտնի ռեստորաններն ու սննդի կետերն առանձին տաղավարներով ներկայացված կլինեն Աբովյան փողոցում եւ բաց կլինեն մինչեւ միջոցառումների ավարտը: 

    Վարդանանց հրապարակը կվերածվի մանկական ավանի: Նախատեսված են ճանաչողական եւ ուսուցողական խաղ-մրցույթներ, հայկական ավանդական մանկական խաղեր եւ այլն:
    ժ. 12:00-13:00 — կավճանկարչություն
    ժ. 13:00-14:00 — սպորտային խաղեր եւ առողջ ապրելակերպի քարոզչություն
    ժ. 14:00-15:00 — ուսուցողական ճանաչողական խաղեր
    ժ. 15:00-16:30 — փողային նվագախմբերի շքերթ եւ շարանցում (դեֆիլյե)
    ժ. 16:30-18:00 — համերգային ծրագիր

    Ժ. 11:00-23:00 — Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները, այդ թվում՝ Epicure, Second Floor, Paparazzi, Yar, Kond House: 

    Ժ. 12:00-17:00 — Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը: 

    Ժ. 14:00-ից Հովհ. Շիրազի տուն-թանգարանի բակում՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ, տեղի կունենա հանրային քննարկում «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայով:

    Ժ. 14:00-ին — «Հոկտեմբեր» կինոթատրոնում առաջին անգամ կցուցադրվի ռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» վավերագրական ֆիլմը

    Ժ. 12:00-17:00 — Աբովյան փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի Շիրակի մարզի կոլորիտը:

    Ժ. 09:00-20:00 — Հովհ. Շիրազի տուն-թանգարանի մուտքը կլինի անվճար։ 

    ժ. 16:00-ից- Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում՝ «Անկախության գեղեցկությունը» ցուցահանդեսի բացում: Մասնակցելու են երկու տասնյակից ավելի արվեստագետներ մոտ հարյուր աշխատանքներով: Մուտքը կլինի անվճար։

    Ժ. 09:00-20:00 — Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան մուտքը կլինի անվճար։

    Ժ. 09:00-20:00 — Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան մուտքը կլինի անվճար։

    Ժ. 11:00-23:00 – Կենտրոնական զբոսայգում Էլեկտրոնային երաժշտություն

    Ժ. 11:30-18:30 — Ռիժկովի փողոց, ջազ համերգ:

    Ժ. 13:00-18:45 — Գորկու եւ Աբովյան փողոցների խաչմերուկում փոփ համերգ

    Ժ. 11:00 — 23:00 — Կենտրոնական այգի, Վինիլ բեմ

    Ժ. 19:00 — 23:00 – Վարդանանց հրապարակ, գալա համերգ: Ելույթ կունենան հայկական եւ արտասահմանյան խմբեր՝ Supacooks (Հայաստան), Dole & Kom (Գերմանիա), Capital Cities (ԱՄՆ)

    ԵՐԵՎԱՆ

    Երեւանի որոշ վարչական շրջաններում Անկախության օրվան նվիրված միջոցառումներ չեն լինելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ՝ զրուցելով գրեթե բոլոր վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների հետ:

    Էրեբունի վարչական շրջանի կայարանամերձ հրապարակում համերգային ծրագիր է նախատեսված ժ. 18:30-ին:

    Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում նախատեսված է համերգային ծրագիր՝ ժամը 19:00-ին: Վարչական շրջանի աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ լինելու են նաեւ հայտնի երգիչ երգչուհիներ, սակայն անուններ չտվեցին՝ նշելով, որ դեռեւս քննարկման փուլում է:

    Նոր Նորք վարչական շրջանում նույնպես համերգային ծրագիր է նախատեսված: Այն տեղի է ունենալու Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, ժամը 19:00-ին:

    Ավան վարչական շրջանում Անկախության օրվա կապակցությամբ միջոցառումներ նախատեսված չեն:

    Աջափնյակ վարչական շրջանում նախատեսված է համերգ, որի ժամանակ ելույթ կունենան Ելենա Երեւանցին, Արամ Մովսիսյանը, Լայանան, Հասմիկ Բալասանյանը, Լուսինե Մկրտչյանը, Արման Առաքելյանը եւ «Անի-Արմ», «Վանք», «Զարթոնք», «Վարք հայոց» պարային համույթները: Համերգը կմեկնարկի ժամը 19:00-ին՝ Հալաբյան 53 շենքի հարակից պուրակում:

    Արաբկիր վարչական շրջանում ժամը 12:00-ին տեղի կունենա տոնական միջոցառում: Միջոցառումը տեղի կունենա Արաբկիրի եկեղեցու բակում: 

    Նորք-Մարաշ վարչական շրջանում միջոցառումներ չեն լինելու:

    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ժամը 13:00-ին՝ ռուսական եկեղեցու հարեւանությամբ նախատեսված է տոնական միջոցառում:

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսված է համերգ: Այն տեղի կունենա Երիտասարդական զբոսայգու բեմահարթակում՝ ժամը 19:00-ին: Վարչական շրջանի աշխատակազմի փոխանցմամբ միջոցառմանը հայտնի երգիչ երգչուհիներ են լինելու, սակայն անուններ չնշեցին, թե ովքեր:

    Կենտրոն վարչական շրջանում՝ Կարապի լճի հարակից տարածքում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք: Տարբեր հեղինակներ ներկայացնելու են իրենց ձեռքի աշխատանքը: Համերգային ծրագիր նախատեսված չէ: Իսկ ցուցահանդես-վաճառքը սկսվելու է ժամը 11:00-ից եւ տեւելու է մինչեւ ժամը 20:00-ն:

    Դավթաշեն վարչական շրջանում՝ ժամը 18:00-ին տեղի է ունենալու տոնախմբություն: Միջոցառումը տեղի կունենա Դավթաշենի Կենտրոնական այգում: 

    Նուբարաշեն վարչական շրջանում նախատեսված է համերգ: Այն կմեկնարկի ժամը 17:30-ին Նուբարաշենի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում: 

    ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 220 մլն դրամ: Գյումրու համայնքային բյուջեից որեւէ լումա չի ծախսվել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, 2018-ին Սարդարապատի միջոցառման համար նախատեսված միջոցներից միայն հրապարակում գալա համերգի համար ծախսված գումարը կազմել էր 425 մլն դրամ:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
    խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ