Գլխավոր Տնտեսական Որքան հարկ են վճարել խոշոր բիզնեսմենները. վարչապետի փաստերը

Որքան հարկ են վճարել խոշոր բիզնեսմենները. վարչապետի փաստերը

11
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հրապարակում է 100 փաստ երկրի վիճակի մասին: Նրա խոսքով՝ զինածառայողների ապահովագրության հիմնադրամին այս տարվա հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է նախորդ տարվա համեմատ 9.6 տոկոսով ավելի գումար:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս տարվա ութ ամիսներին 76.4 միլիոն ՀԴՄ ավել է տպվել, որը նախորդ տարվա ութ ամիսների համեմատ  եղել է 21.4 տոկոսով ավելի շրջանառություն:

Մյուս փաստն այն է, որ 1000 խոշոր հարկ վճարողների հավելաճը եղել է 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ:

Փաստերից մեկն էլ այն է, որ այս տարվա առաջին ութ ամիսներին գրանցվել են 20.356 տնտեսավարող սուբյեկտներ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 14 տոկոսով:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զբոսաշրջության աճ է գրանցվել այս տարվա ութ ամիսներին: «Հայաստանում նրանք ծախսել են 200 մլն դոլար ավելի, քան նախորդ տարի»,- մանրամասնեց գործադիր մարմնի ղեկավարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ