Գլխավոր Քաղաքական Ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Փաշինյանը. մանրամասներ

Ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Փաշինյանը. մանրամասներ

53
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հարցրին՝ ինչ գործի շրջանակներում է կանչվել ՀՔԾ եւ հարցաքննվել:

Վարչապետը հիշեցրեց, որ 2010 թ-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք հարձակվել էին իր վրա: «Դարձա վարչապետ եւ մտածում էի՝ դիմել այդ գործի  նոր քննության համար, թե ոչ: Մտածեցի՝ ամոթ է,  կարող ա ասեն՝ սկսել է իր անձնական գործերով զբաղվել: Հետո մի քաղաքացի, չեմ կարող ասել՝ ով, իր նախաձեռնությամբ էդ կապակցությմաբ դիմում է գրել եւ ասել՝ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը: Գործ է հարուցվել, նաև ինձ տուժող են ճանաչել»,- ասաց կառավարության ղեկավարը: