Գլխավոր Քաղաքական Ինչ դիրքորոշում ունի Թրամփի վարչակազմը Հայոց ցեղասպանության հարցում

Ինչ դիրքորոշում ունի Թրամփի վարչակազմը Հայոց ցեղասպանության հարցում

21
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին:

«Հայոց ցեղասպանության ընդունման մասին բանաձևը և Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու վերաբերյալ դատապարտող հայտարարությունը արված է ոչ նպատակահարմար ժամանակահատվածում, ինչը կարող է հանգեցնել մի օրենսդրության, որը կարող է համարվել ոչ թե սկզբունքային, այլ պատժիչ բնույթի»,- Bloomberg–ի հետ զրույցում հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել: Պաշտոնյանի խոսքերով, Միացյալ Նահանգները հիշում և ցավակցում է մեկուկես միլիոն հայերի սպանությունը, ինչպես նաև արտաքսումը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում կատարված իրադարձությունների՝ Մեծ եղեռնի ժամանակ, ինչը 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործություններից մեկն է: