Գլխավոր Հասարակություն Ինչ են խորհրդանշում դիմակները

Ինչ են խորհրդանշում դիմակները

13
0

Դիմակները գործածվում են հնագույն ժամանակներից: Միջին դարերում դիմակներ են օգտագործել հիստրիոնները, սկոմորոխները։ Հայ գուսաններն օգտագործել են նաև երկդեմ դիմակներ։ 16-18-րդ դարերում դիմակներ են կրել իտալական կոմեդիա դելլ արտեի կատակերգական պերսոնաժները։

Դրանք կրել են ծիսակատարությունների (պաշտամունքային և մոգական պարեր) մասնակիցները։ Դիմակներ են կիրառվել են նաև թաղման արարողության ժամանակ՝ մարդուն թաղելիս մահացածի դեմքին դրվող դիմակ։ Փայտից, կավից, ոսկուց և այլ նյութերից պատրաստված դիմակներ են հայտնաբերվել Եգիպտոսի, Կարթագենի, Նինվեի, Մեքսիկայի, Իրանի և ուրիշ երկրների հին գերեզմանոցներում։ Այդ դիմակները մեծ մասամբ անհատական են և դիմապատկերային։

Դիմակի այլ տարբերակ է նաև թատերական դիմակները, օգտագործել են դերասաններն անտիկ թատրոնում։ Դիմակները փոխարինել են դիմախաղին, հաղորդել տարբեր հոգեկան ապրումներ (օրինակ՝ դիմակի մի կողմում պատկերվում Էր տառապանք, մյուսում՝ ուրախություն)։ Դերասանի ձայնը ուժեղացնելու համար դիմակի ներսում եղել են մետաղյա ձայնադարձիկներ։ 

Թատերական դիմակները տարածված են եղել Հնդկաստանում, Հունաստանում, Ճապոնիայում, ասիական մի շարք երկրներում:

Չմոռանանք նաև, որ մեր օրերում դիմակ հասկացությունն առավել կիրառելի է բժշկության մեջ՝ որպես մաշկի բուժիչ միջոց: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ