Գլխավոր Uncategorized Ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին. ռետրո մամուլ...

Ինչ էին գրում հայկական թերթերը 25 տարի առաջ այս օրերին. ռետրո մամուլ (լուսանկար)

41
0

Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին հայկական մամուլը` անկախ ուղղվածությունից, մեկ գլխավոր թեմա ուներ` Անկախության հանրաքվեն: Խմբագրականները լույս էին տեսնում անկախությանն «այո» ասելու՝ ընթերցողներին ուղղված կոչերով, մտավորականները հորդորում էին բաց չթողնել երրորդ հանրապետությունը կերտելու պատմական պահը, առաջին էջերին միայն «այո» քարոզող լուսանկարներ էին։

Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին հայկական մամուլը` անկախ ուղղվածությունից, մեկ գլխավոր թեմա ուներ` անկախության հանրաքվեն: Խմբագրականները լույս էին տեսնում անկախությանն «այո» ասելու՝ ընթերցողներին ուղղված կոչերով, մտավորականները հորդորում էին բաց չթողնել երրորդ հանրապետությունը կերտելու պատմական պահը, առաջին էջերին միայն «այո» քարոզող լուսանկարներ էին։

Հանրաքվեից հետո, երբ դեռ միայն նախնական արդյունքներն էին հրապարակվել, քաղաքացիները ինքնաբուխ հավաքվեցին Ազատության հրապարակում՝ տոնելու պատմական հաղթանակը։ Սկսվեց համազգային տոնախմբություն։

Անկախության անքննարկելի արժեքի, պետականության կարեւորության մասին լրագրողները հարցազրույցներ էին վերցնում ոչ միայն մտավորականներից ու քաղաքական գործիչներից, այլեւ շարքային քաղաքացիներից, արհեստավորներից։

Հանրաքվեից շաբաթներ անց էլ հայկական մամուլը շարունակում էր գրել այս պատմական իրադարձության մասին։

Հետաքրքիր է, որ սեպտեմբերյան համազգային էյֆորիայի օրերի մամուլը թերթելիս ամենից հաճախ հանդիպող լուսանկարներից էր ժողովրդական ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի լուսանկարը՝ «այո» քվեարկած քվեաթերթիկը ձեռքին։

Անկախությունը խորհրդանշող ամենայուրօրինակ լուսանկարը թերեւս «Անդրադարձ» շաբաթաթերթի գլխավոր էջի լուսանկարն էր։

Աղբյուրը՝  news.am