Գլխավոր Արցախ Ինչ է ասել Էրդողանը Պուտինին ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Ինչ է ասել Էրդողանը Պուտինին ղարաբաղյան հիմնախնդրի մասին

215
0

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նորից առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը», նշել է.

«Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը  մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը: Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ  ասում է, որ  Մինսկի համանախագահունում արդյունք չկա և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը»։

Չավուշօղլուն նաև պնդել է, որ, «եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված մնալ, ապա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի» այս հարցում։

Վերջում թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել ջանքերը արցախյան հակամարտության լուծման խնդրում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ