Գլխավոր Աշխարհ Ինչ է խնդրել Լիբանանի նախագահը երկրի վարչապետին

Ինչ է խնդրել Լիբանանի նախագահը երկրի վարչապետին

25
0

Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի նախարարների կաբինետին խնդրել Է շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությունից հետո շնորհակալություն եմ հայտնել վարչապետին ու նախարարներին եւ խնդրել եմ կառավարությանը շարունակել իր աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը»,- նշվում Է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 29-ին Հարիրին հանրապետության նախագահ Միշել Աունին խնդրագիր է ներկայացրել կոալիցիոն կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այդ որոշումն ընդունվել Է հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կազմալուծել են Լիբանանը: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Լիբանանի քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ Է արել նպաստել շուտափույթ երկրի նոր կառավարություն կազմելուն:

«Վարչապետ Հարիրիի պաշտոնաթողության լույսով Միացյալ Նահանգները Լիբանանի քաղաքական առաջնորդներին կոչ Է անում շտապ կարգով նպաստել նոր կառավարություն կազմելուն, որը կկարողանա կառուցել կայուն, բարգավաճող եւ անվտանգ Լիբանան, որտեղ կապահովվեն նրա բոլոր քաղաքացիների կարիքները»,- ընդգծել Է Պոմպեոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ