Գլխավոր Հասարակություն Ինչ է նվիրել ադրբեջանցին Փաշինյանին և ինչ է խնդրել մեր վարչապետից. միջադեպ՝...

Ինչ է նվիրել ադրբեջանցին Փաշինյանին և ինչ է խնդրել մեր վարչապետից. միջադեպ՝ Փարիզում

21
0

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում:

Համացանցում հետաքրքիր տեսանյութ է տարածվել մեր երկրի վարչապետի մասնակցությամբ: Կադրերում երևում է, որ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանին հարց է ուղղել ադրբեջանցի բլոգերներից մեկը: Այն ընթացքում, երբ Հայաստանի վարչապետը փորձել է գրիչ գտնել՝ սղագրելու ադրբեջանցու երկարաշունչ հարցադրումը, վերջինս իր գրիչն է փոխանցել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ դա նվեր է Ադրբեջանի կողմից:

Բացի այդ, հանդիպումից հետո բլոգերը մոտեցել է Հայաստանի վարչապետին և խնդրել լուսանկարվել իր հետ: Փաշինյանը չի մերժել և կատարել է ադրբեջանցու ցանկությունը: