Գլխավոր ժամանց Ինչ է պատմել Քիմը Հայաստանի մասին. Daily Mail

Ինչ է պատմել Քիմը Հայաստանի մասին. Daily Mail

240
0

Ինչպես երեկ գրել էինք, հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամենել է Հայաստան՝ մասնակացելու «WCIT 2019» ՏՏ համաժողովին: Հեռուստաաստղը հայրենիք այցելած իր զգացումների ու հույզերի մասին անկեղծացել է Daily Mail-ի հետ զրույցում:

Նա պատմել է, որ մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան կատարած այցի մանրամասներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Քիմը մկրտել է որդուն՝ տալով նրան Վարդան անունը:

Այս մասին Քարդաշյանը գրել էր Instagram-ի  իր էջի «սթորի» բաժնում:

Նա  երկրպագուներին ներկայացրել էր չորս ամսական որդու՝ Փսալմի մասնակցությամբ կադրեր՝ վերջինիս՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մկրտվելուց առաջ:

Նշենք, որ մկրտության արարողությանը մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ