Գլխավոր Քաղաքական Ինչ սկզբունքով էին ընտրվել Բաքու մեկնող լրագրողները․ ԱԳՆ մեկնաբանությունը

Ինչ սկզբունքով էին ընտրվել Բաքու մեկնող լրագրողները․ ԱԳՆ մեկնաբանությունը

24
0

Հրաշքներ այս այցելությունից սպասել պետք չէ։ Անդրադառնալով հայ լրագրողների Բաքու կատարած այցին՝ նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այս քայլը կողմերի միջև վստահության ամրապնդման քայլ էր»,- ասաց նա՝ շեշտելով, որ սա կողմերի միջև հանրային քննարկումների խոստումնալից օրինակ էր։

«Մենք դրական ենք համարում այս ծրագրի իրականցումը մի քանի հանգամանքներից ելնելով։ Նախ, եղել է բոլոր կողմերի ակտիվ ներգրավածություն կառավարական մակարդակով։ Ծրագրի իրականացմանը լիարժեք մասնակցել է Արցախը։ Եվ մենք զգացել ենք բոլոր կողմերի ծրագիրը հաջող անցկացնելու ձգտումը»,- ասաց նա։

Նաղդալյանը խորհուրդ տվեց կենտրոնանալ դրականի վրա, քանի որ Ադրբեջանը կառուցողական մոտեցում է դրսևորել ծրագրի իրականացման գործում, և կա պատրաստակամություն ծրագիրը շարունակելու համար։

Դիտարկմանը՝ ինչ սկզբունքով էին ընտրվել Բաքու մեկնող լրագրողները, պատասխանեց․ «Ընտրության հիմքում ընկած է եղել նրանց պրոֆեսիոնալիզմը և ԼՂ հիմնախնդիրը լուսաբանելու փորձը։ Կարևոր է եղել նաև հենց լրագրողների՝ Ադրբեջան մեկնելու պատրաստակամությունը»։