Գլխավոր Աշխարհ Իշխանությունները տեղի չեն տալիս.Ֆրանսիայում գործադուլը շարունակվում է

Իշխանությունները տեղի չեն տալիս.Ֆրանսիայում գործադուլը շարունակվում է

14
0

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում մեկնարկել է համազգային գործադուլը՝ ընդդեմ կառավարության կողմից կենսաթոշակային ռեժիմի փոփոխության: Չնայած բազմահազար ցույցերին, Ֆրանսիայի իշխանությունները չեն հրաժարվում իրենց ծրագրերից և մտադիր են ավարտին հասցնել կառավարության նախաձեռնած կենսաթոշակային համակարգի բարեփոխումները:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ գալիք շաբաթ՝ դեկտեմբերի 11-ին նախատեսում է հանդես գալ տվյալ նախաձեռնության մասին պարզաբանմամբ: Սպասվում է նաև, որ այսօր երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդակցություն կանցկացնի երկրի վարչապետի եւ նախարարների հետ:

Դրանով սահմանվում է, որ առանձին ոլորտի աշխատողները թոշակի կանցնեն ավելի վաղ և կստանան ավելի շատ: