Գլխավոր Հասարակություն Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կկառուցեն

Իսրայելական քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կկառուցեն

16
0

Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում պատրաստվում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցել։ Այս մասին հայտնեց «Հայաստան-Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Ցինկերի խոսքով` քաղաքային իշխանությունը համապատասխան որոշումն արդեն կայացրել է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպվել են։ Այժմ գումար են հավաքում հուշարձանը կառուցելու համար։ Այն կկառուցեն Հայաստանում, այնուհետև կտեղափոխեն և կտեղադրեն Իսրայելում։

Հիշեցնենք, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ չնայած երկրի խորհրդարանում հարցը բազմիցս բարձրացվել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ