Գլխավոր Քաղաքական Իսրայելը ջերմորեն ողջունում է Հայաստանի դեսպանատան բացումը

Իսրայելը ջերմորեն ողջունում է Հայաստանի դեսպանատան բացումը

16
0

Իսրայելը ջերմորեն ողջունում է Հայաստանի կառավարության որոշումն Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Իսրայելի ԱԳՆ թվիթերյան պաշտոնական էջից:

«Որոշումն արտացոլում է վերջին տարում մեր դիվանագիական հարաբերություններում նշանակալի առաջընթացը: Վստահ ենք, որ դա ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամությունը և պետութունների համագործակցությունը բոլոր ոլորտներում», – նշված է Իսրայելի ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 19-ին որոշում է կայացրել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ