Գլխավոր Առողջապահություն Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժքույրը ինքնասպանություն է գործել․ EHA News

Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժքույրը ինքնասպանություն է գործել․ EHA News

15
0

Լոմբարդիայի բուժքույր, 34-ամյա Դանիելա Տրեզին, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, ինքնասպան է եղել:

EHA News-ը հայտնել է, որ Տրեզին աշխատել է Լոմբարդիայի շրջանի Սան Գերարդո հիվանդանոցում, որն ամենից շատ տուժել է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով: 34-ամյա բուժքույրը աշխատում էր վերակենդանացման բաժանմունքում։ Գործընկերները նկատել են, որ կինը սթրես է ապրում այն փաստի առիթով, որ նրա կորոնավիրուսի թեստը ցույց է տվել դրական արդյունք։ Նրա գործընկերները խոստովանում են, որ իրեն ամենաշատն անհանգստացնում էր, որ կարող են վարակվել հիվանդանոցի այլ հիվանդներ և նրա հարազատները:

Իտալիայի բուժքույրերի ազգային ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում պարզաբանել է, որ նման ողբերգություն էլի է տեղի ունեցել: Պարզվում է, որ մեկ այլ բժշկական աշխատող, նույնպես կին, մեկ շաբաթ առաջ ինքնասպանություն է գործել Վենետիկում: Այնուհետև իշխանությունները որոշել են թաքցնել դա հանրությունից: