Գլխավոր Միջազգային Իրանի բալիստիկ հրթիռները հարվածել են ԱՄՆ զինուժին

Իրանի բալիստիկ հրթիռները հարվածել են ԱՄՆ զինուժին

59
0

Իրան-ԱՄՆ լարվածությունը շարունակվում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

CNN-ից տեղեկանում ենք, որ այսօր առավոտյան Իրաքի զինված ուժերը հայտարարել են՝ Իրանի բալիստիկ 22 հրթիռ հարվածել է Իրաքի այն բազաներին, որտեղ գտնվում են ԱՄՆ զորքերը:

Ըստ տեղեկության՝ 22 հրթիռից 17-ը հարվածել է Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Ասադ ավիաբազային, 5 հրթիռ՝ Իրաքի Էրբիլ նահանգին:

Իրաքի զինված ուժերը չեն տուժել Իրանի ավիահարվածներից: