Գլխավոր Աշխարհ Իրանում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Իրանում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

647
0

Իրանում սեզոնային ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 12-ի, առնվազն 21 մարդ տուժել է, ևս երկուսը՝ անհետ կորած են համարվում, հայտնել են շտապօգնությունից:

«Ըստ ստացված հաղորդումների՝ մինչ օրս 11 նահանգներում ընդհանուր առմամբ 21 մարդ է տուժել, երկուսն անհետ կորել են, ևս 12-ը՝ մահացել», — ասվում է Իրանի շտապօգնության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մարտ-ապրիլ ամիսներին, որպես կանոն, Իրանում տեղումների քանակը մեծանում է, ինչը հանգեցնում է ջրհեղեղների և սելավների հոսքի երկրի տարբեր մասերում: