Գլխավոր Լուրեր Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի երթի մասնակիցները «հանցագործ» են անվանել Հրայր Թովմասյանին

Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի երթի մասնակիցները «հանցագործ» են անվանել Հրայր Թովմասյանին

3
0

1nnnnn

Քիչ առաջ Կառավարության շենքի առջեւ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» երթի մասնակիցներին մոտեցավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Ակտիվիստները նրան դիմավորեցին սուլոցնեովˋ անվանելով հանցագործ: Լրագրողների հարցերին ի պատասխան նա ասաց, որ չի համարում, թե Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է կատարվում:

«Այդ որոշումը կալանքի տակ պահելու եւ տեսակցությունները արգելելու վերաբերյալ նախաքննական մարմինն է կայացրել եւ  իմ իրավասությունների մեջ չի մտնում»,-ասել է Հրայր Թովմասյանը: 

Լրագրողների այն հարցին, թե ինչպես պետք է լուծվի այն հարցը, որ հացադուլավորներից մեկը գտնվում է երկու դատապարտյալների հետ, ովքեր սնունդ են ընդունում եւ հացադուլ չեն անում, Թովմասյանը պատասխանել է, որ առաջիկայում լուծում կտրվի եւ հացադուլ անողին այլ խուց կտեղափոխեն:

Այժմ ակտիվիստները գտնվում են Գլխավոր դատախազություն շենքի առջեւ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»:

Նրան մինչ օրս արգելում են տեսակցել հարազատների հետ եւ պահում են կալանքի տակ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ