Գլխավոր Լուրեր Լազարևյան ակումբի նիստի ժամանակ վարչապետի խոսնակը կոչ արեց միջոցառումները կազմակերպել ՀՀ լեզվի...

Լազարևյան ակումբի նիստի ժամանակ վարչապետի խոսնակը կոչ արեց միջոցառումները կազմակերպել ՀՀ լեզվի մասին օրենքի համաձայն (տեսանյութ)

17
0

Հաշվի առնելով, որ Լազարյան ակումբը հայ-ռուսական միջոցառում է, Վլադիմիր Կարապետյանը խնդրեց, որ, այսուհետև Հայաստանում կազմակերպվող միջոցառումները տեղի ունենան Հայաստանի լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխան` համաժամանակյա թարգմանության ապահովմամբ:

Նա ողջունեց Լազարյան ակումբի «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության հրավերի համար:Այս մասին գրում է 

«Նկատի ունենալով, որ այս միջոցառումը միտված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը՝ կցանկանամ նախ և առաջ խոսել մեր երկու պետությունների հարաբերությունների նոր և բարձր մակարդակի մասին: Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Թավշյա, ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այն արտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցությամբ: Միայն 2019 թ. ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են 4 անգամ, նույնքան հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների այսպիսի ինտենսիվությունը նշանավորումն է նրա, պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի արդյունքներ են գրանցել հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկուկես տարում: Կողմերը սովորաբար հաճախակի հանդիպում են այն ժամանակ, երբ համագործակցելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորություն կա: Այս ամենի բնական շարունակությունն էր այն, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Երևանում պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխադարձ պաշտոնական այցեր կատարել, ինչը նշանակում է, որ մեր երկու երկրները միմյանց միջև հարաբերություններում արդյունավետություն են գրանցել»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի ընթացքում նույնպես սպասվում են շփումներ մեր ռուս գործընկերների հետ:

Կարապետյանը ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո հայաստանյան մամուլը կարողանում է ազատ գործունեություն ծավալել:

«Ասվածն իր արտահայտությունն է գտել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակներում, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Մասնավորապես, խոսքը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականի մասին է, ըստ որի՝ 2018 թ. Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատությանը: Սակայն կան ինչպես հաջողություններ, այնպես էլ բազմաթիվ մարտահրավերներ: Հեղափոխությունից հետո ընդդիմության, այդ թվում՝ նախորդ իշխանության վերահսկողության տակ է շարունակում մնալ լրատվամիջոցների գերակշիռ մասը: Մարտահրավերներից առավելը շարունակում է մնալ ֆեյքնյուզի տարածումը: Վստահ եմ՝ Երևանում տեղի ունեցող այս միջոցառումը կնպաստի մեր երկու պետությունների փոխգործակցության սերտացմանն ու տեղեկատվության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված փորձի փոխանակմանը»,- եզրափակեց Կարապետյանը: