Գլխավոր Քաղաքական Լավրովի բոլոր հայտարարությունները ուշագրավ էին. Ռուբեն Ռուբինյան

Լավրովի բոլոր հայտարարությունները ուշագրավ էին. Ռուբեն Ռուբինյան

11
0

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին և Երևանում արված որոշ հայտարարություններին: Մեկնաբանելով Ռուսաստանի գլխավոր դիվանագետի այն հայտարարությունը, թե առանց ԼՂ ժողովրդի համաձայնության ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, Ռուբինյանն ընդգծեց հետևյալը.

«Նախ պետք է նշել, որ ՌԴ արտգործնախարարի բոլոր հայտարարություններն էին ուշագրավ ու նշանակալի: Սերգեյ Լավրովը մասնավորապես մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն առ այն, որ արցախյան հակամարտության հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար»:

Ռուբինյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը փաստացի պատասխանեց Բաքվի այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ԼՂ հիմնահարցի կարգավորումը պետք է լինի բացառապես Ադրբեջանի համար նախընտրելի ձևով, այն է՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:

«Սերգեյ Լավրովը փաստացի հերքեց այս մոտեցումներն ու հայտարարեց, որ խնդրի կարգավորման համար գործում են երեք սկզբունքները, այն է՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառում: Փաստորեն, ՌԴ ԱԳ ղեկավարը պատասպանեց նաև Ադրբեջանի ապակառուցողական հայտարարություններին՝ ընդգծելով, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող լինել առանց Արցախի մասնակցության: Իսկ հայկական կողմերը հենց այս դիրքորոշումն ունեն»,- նշեց ԱԺ հանձնաժողովի նախագահը: