Գլխավոր Հասարակություն Լավ նորություն՝ զինծառայողներին կառավարությունից

Լավ նորություն՝ զինծառայողներին կառավարությունից

306
0

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում  կարևոր որոշում են ընդունել: Ըստ այդ որոշման՝ 2020 թվականի հունվարի մեկից աջակցություն կստանան 1998-ի հունվարի մեկը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայածները: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

Վարչապետը հիշեցրեց՝ սա արդեն 3-րդ որոշումն է, որը կայացվում է հիմնադրամի կողմից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ, սոցիալական արդարության սկզբունքը առաջնային համարելով, այդպիսի որոշում է կայացրել: «Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից ստանում է  60.000 դրամ, ապա հիմնադրամից կստանա ամսվա մեջ 240.000 դրամ՝ ապահովելով հատուցման այն չափը, որը տրվում է 2017 թվականի հունվարի մեկից հետո դեպքերի համար»,- մանրամասնեց կառավարության անդամը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ