Գլխավոր Աշխարհ Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

16
0

Լեհաստանի եւ Լիտվիայի ղեկավարները եկել են համաձայնության այն մասին, որ Եվրամիությունը պետք է շարունակի  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Անջեյ Դուդան՝ լիտվիացի գործընկերոջ՝ Գիտանաս Նաուսեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: 

Դուդան հայտարարել է, որ ինքն ու երկրի նախագահը կասկածներ չունեն, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները պետք է շարունակվեն: Նա այդ ամենը մեկնաբանել է Ուկրաինայի հետ կապված իրավիճակով: 

Ռուսաստանի Դաշնության եւ  Արեւմտյան երկրների միջև հարաբերությունները վատթարացել են Ղրիմի թերակղզու շուրջ Ուկրաինայի եւ ՌԴ-ի տարաձայնություններից հետո, երբ 2014-ի հանրաքվեից հետո Ղրիմը միացավ Ռուսաստանին:

Արեւմուտքն այն ժամանակ մեղադրեց ՌԴ-ին՝ Ղրիմի որոշման մեջ միջամտելու համար, նրա դեմ պատժամիջոցներ սահմանեց:

Մոսկվան պատասխան քայլեր ձեռնարկեց եւ մի քանի անգամ հայտարարեց, որ ՌԴ-ի հետ պատժամիջոցների լեզվով խոսելն այնքան էլ արդյունավետ չէ:

Ռուսաստանի Դաշնությունը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում եւ Մինսկի պայմանավորվածությունների համատեքստում իրենք հակամարտող կողմ չեն հանդիսանում: