Գլխավոր Աշխարհ Լեւ Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Vesti.ru

Լեւ Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Vesti.ru

188
0

Ռուս հայտնի երգիչ Լեւ Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։

Բժիշկները երգչի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում, նա վերակենդանացման բաժանմունքում է, երկկողմանի թոքաբորբ ունի։

Նախօրեին ժողովրդական արտիստին տեղափոխել էին Կոմունարկայի հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք՝ կորոնավիրուսի կասկածանքով։ Հաղորդվեց, որ Լեշչենկոյի մոտ շնչարգելություն է սկսվել եւ նվազել է նրա արյան մեջ թթվածնի պարունակությունը։