Գլխավոր Աշխարհ Լիբանանի արհմիությունները Բեյրութում համազգային գործադուլ են հայտարարել

Լիբանանի արհմիությունները Բեյրութում համազգային գործադուլ են հայտարարել

14
0
Բեյրութում և Լիբանանի այլ քաղաքներում արդեն մի քանի օր է՝ հակակառավարական ցույցերը շարունակվում են։
Ինչպես հայտնում է shantnews.am-ը, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Լիբանանի արհմիությունները համազգային գործադուլ են հայտարարել՝ այսպիսով իրենց աջակցությունը հայտնելով ցուցարարներին: Լիբանանցիները բողոքում են երկրում տիրող տնտեսական ճգնաժամից և պահանջում են քաղաքական գործիչների հրաժարականը:
 
Բողոքի ակցիաները սկսվել են հոկտեմբերի 17-ին, երբ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարեց հարկային նոր օրինագծերի մասին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերին մասնակցել է 1 մլն 700 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է համարվում 2005-ի «Մայրիների հեղափոխությունից» ի վեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ