Գլխավոր Միջազգային Լիբանանի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Լիբանանի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

24
0

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է Inosmi-ն:

«Մարդիկ քաղաքական որոշման են սպասում, որպեսզի դադարեցնեն երկրում իրադրության վատթարացումը: Ես փորձեցի ելք գտնել, որպեսզի պաշտպանեմ երկիրը: Չեմ թաքցնում, որ փակուղի եմ մտել»,- Սաադ Հարիրիի խոսքերն է մեջբերում լիբանանյան An Nahar պարբերականը:

Նա հայտարարել է, որ կառավարության հրաժարականի դիմում է ներկայացնելու՝ ընդգծելով. «Այսօր մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում երկրի համար և պետք է խոչընդոտենք հրդեհի տարածմանը»:

Լիբանանի կառավարության հրաժարականն արդեն 13 օր երկրում շարունակվող բողոքի ակցիաների արդյունք է: Ցուցարարները փակել են երկրի գլխավոր ավտոմայրուղիներն ու խոշոր քաղաքներին ճանապարհները: Փակ են բանկերը, համալսարաններն ու դպրոցները: Ց/ւցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել:

Ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ից, դրանց շուրջ 2 մլն մարդ է մասնակցում: Քաղաքացիները պահանջում են վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարության հրաժարականը, խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրությունների անցկացում:

Ակցիաները շարունակվում են՝ չնայած նրան, որ անցյալ շաբաթ Հարիրին հայտարարեց մի շարք միջոցների ձեռնարկման մասին՝ ուղղված երկար սպասված բարեփոխումների իրականացմանը: Սաադ Հարիրիին, սակայն, չհաջողվեց նախագահ Միշել Աունի և խորհրդարանական խմբակցությունների հետ համաձայնության գալ կառավարությունում վերադասավորումների շուրջ, որոնք կբավարարեին ցուցարարների պահանջները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ