Գլխավոր Մշակույթ Լոնդոնում ցուցադրվել է առաջին հայկական՝ «Կարինե» մյուզիքլը

Լոնդոնում ցուցադրվել է առաջին հայկական՝ «Կարինե» մյուզիքլը

37
0

Լոնդոնյան «Cine Lumiere» կինոթատրոնում, որը հայտնի է «Արտ Հաուս» ժանրում և  համաշխարհային կինոյի դասական գործերի ֆիլմերի ցուցադրությամբ, տեղի է ունեցել 2016-ին կյանքից հեռացած հայտնի ռեժիսոր Արման Մանարյանի առաջին հայկական մյուզիքլի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

Լոնդոնում գործող բրիտանական «Kino Klassika» կազմակերպությունը` 2020 թվականի հունվարի 21-ին Լոնդոնում անցկացվող երաժշտական ֆիլմերի (մյուզիքլների) ցուցադրման լայնածավալ ծրագրի շրջանակներում համագործակցելով հեղինակավոր «Բրիտանական կինոյի» ինստիտուտի հետ, «Cine Lumiere» կինոթատրոնում կազմակերպել է հայկական կինեմատոգրաֆիայի լավագույն օրինակներից մեկի ՝ Արման Մանարյանի առաջին հայկական «Կարինե» մյուզիքլի ցուցադրությունը:

Արման Մանարյանը համարվում է հայկական կինոյի դասական: Նա նկարահանել է նաև «Տժվժիկ», «Կարինե», «Հեղնար աղբյուր», «Վերադարձ», «Սպիտակ ափեր», «Կապիտան Առաքելը», «Ընկեր Փանջունի» և այլ ֆիլմեր: