Գլխավոր Շոու-բիզ Լուսանկարներ՝ հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի պսակադրությունից

Լուսանկարներ՝ հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի պսակադրությունից

101
0

Օրեր առաջ տեղի է ունեցել Ագա Քանքանյան իմիջ ստուդիոյի հայտնի դիմահարդար Օֆելյա Ասատրյանի և նրա ընտրյալի՝ Հայկ Մխիթարյանի հարսանեկան արարողությունը:

Պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը՝ Երևանի հայտնի ռեստորաններից մեկում: Հարսանեկան խնջույքին ներկա են գտնվել մի շարք հայտնի մարդիկ՝ Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, ովքեր զույգին շնորհավորել են նաև իրենց կատարումներով:

Նշենք, որ Օֆելյա Ասատրյանի հարսանեկան դիմահարդարման հեղինակն Ագա Քանքանյանն է, որը, ի դեպ, վերջինիս մորաքույրն է, իսկ վարսահարդարը՝ Լիանա Հովհաննիսյանը: