Գլխավոր Միջազգային Լրագրողները գտել են Ֆրանսիայի նախագահի և նրա սիրուհու հանդիպման վայրը

Լրագրողները գտել են Ֆրանսիայի նախագահի և նրա սիրուհու հանդիպման վայրը

3
0

hollande_2522863b

Ֆրանսիական Closer ամսագիրը խոստացել է հաջորդ շաբաթ հրապարակել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային կապը հաստատող լուսանկարներ: Նախագահն, ըստ որոշ լուրերի, պատրաստվում է դատի տալ այդ պարբերականին:

«Ամանորի տոներին երկրի ղեկավարն այցելել է դերասանուհուն, քնել է նրա բնակարանում, ինչն արդեն սովորություն է դարձել»,- գրում է պարբերականը: Լրագրողները խոստանում են, որ ամսագրի թղթային տարբերակում կլինեն այս ամենն ապացուցող լուսանկարներ:

Օլանդը, ով 2007 թվականից քաղաքացիական ամուսնություն է հաստատել լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ, ըստ լրատվամիջոցների, արդեն մեկ տարի է հանդիպում է դերասանուհի Գայեի հետ: Անցած տարվա մարտին դերասանուհին նույնիսկ դիմել էր դատարան, պնդելով, որ խախտվում են անձնական կյանք վարելու իր իրավունքները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ