Գլխավոր Սպորտ Լևանդովսկին ծնկահոդի վնասվածք է ստացել

Լևանդովսկին ծնկահոդի վնասվածք է ստացել

16
0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Բավարիային» (0:3): Մյունխենյան ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

«Բավարիայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լեհ հարձակվողը այդ խաղում ծնկահոդի վնասվածք է ստացել, որի պատճառով ստիպված կլինի 4 շաբաթ բաց թողնել :

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում նա անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 39 գոլի հեղինակ: Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է (6 հանդիպում՝ 11 գոլ):

Armsport.am