Գլխավոր Լուրեր Լևոն Զուրաբյանը տվել է այն անձանց անունները, ովքեր ապօրինաբար օգտվում են ռեժիմի...

Լևոն Զուրաբյանը տվել է այն անձանց անունները, ովքեր ապօրինաբար օգտվում են ռեժիմի կողմից տրված արտոնություններից

4
0

Levon-Zurabyan 88888888888888

 

Իշխան Զաքարյանի բացահայտումները լուրջ փաստեր են պարունակում՝ պետբյուջեի չարաշահումների և մսխումների մասին։ Այսօր խորհրդարանական ամբիոնից այս մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ դա այդ փաստերը խոսում են մեր երկրում կոռուպցիայի համակարգային բնույթ կրելու մասին։ Զուրաբյանն ասել է, որ իշխող մեծամասնության ճնշումների ազդեցության տակ Իշխան Զաքարյանը հրաժարվել է այնպիսի եզրակացությունների հրապարակումից, որը կարող էր ընդդիմության «բերանը լեզու դնել»։ Նա  նաև նշել է, որ Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ խախտել է ՎՊ-ի անկախությունն՝ ուղղորդելով, թե ինչպես պետք է դատախազությունն արձագանքի ՎՊ-ի հաշվետվությանը։ ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ Իշխան Զաքարյանի թեկնածության մեջ ՀԱԿ-ը չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի որևէ նշույլ։ «Ռեժիմի կողմից ապօրինաբար արտոնություններից են օգտվում Սամվել Ալեքսանյանը, Բարսեղ Բեգլարյանը, Գագիկ Խաչատրյանը, Ալեքսանդր կամ Սաշիկ Սարգսյանը, Միքայել Մինասյանը։ Սերժ Սարգսյանը ղեկավարում է կոռուպցիոն այս բուրգը, և նրա նշանակումները դիտարկում ենք այս կոնտեքստում»,- նշել է Լ․Զուրաբյանը։

Պատգամավորը իր ելույթում հիշել է  ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկության ընթացքում տեղի ունեցածը, երբ շատերը հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու, բայց քվեարկության արդյունքները հակառակն ապացուցեցին։ Նաև նշել է, որ ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցելու Իշխան Զաքարյանի թեկնածության քվեարկությանը, որպեսզի, ըստ նրա, ՀՀԿ կեղծարարները ընդդիմության դեմ կեղտոտ խաղ խաղալու հնարավորություն  չստանան։

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ