Գլխավոր Առողջապահություն Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը

Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը

497
0

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ի բժշկական ռեսուրսների պակասի մասին և մերժել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պայքար շրջանակներում առաջարկված օգնությունը, նշելով որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որին մեղադրում են այս կորոնավիրուսը ստեղծելու համար: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը:

«ԱՄՆ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել և օգնել դեղամիջոցներով: Դրանք շատ տարօրինակ խոսքեր են: Առաջին հերթին, դուք պակասորդ ունեք, ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ-ից եկող լուրերից: Երկրորդ, ձեզ, ամերիկացիներիդ, մեղադրում են վիրուսը ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե ինչքանով են հիմնավոր այդ մեղադրանքները, բայց եթե այդ մեղադրանքները գոյություն ունեն, որ խելացի մարդը ձեզնից դեղորայքներ կընդունի: Միգուցե ձեր դեղորայքը միջոց է՝ էլ ավելի տարածելու հիվանդությունը: Ձեզ չի կարելի վստահել»,-հայտարարել է Ալի Խամենեին:

Իրանի հոգևոր առաջնորդն իր խոսքում ԱՄՆ-ին անվանել է իրենց պետության գլխավոր թշնամին, իսկ ամերիկացի պաշտոնյաներին բնութագրել է որպես խաբեբաներ: