Գլխավոր Իրավական Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»

Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»

12
0

ՌԴ քննչական կոմիտեն բողոքարկել է Գլխավոր դատախազության որոշումը, որում նշվում  է, որ Խաչատուրյան քույրերի մեղադրական հոդվածը վերաորակելու անհրաժեշտություն կա: 360tv.ru-ին պատմել է տուժածի փաստաբանը: Մարիան, Անգելինան և Քրիստինան ինչպես նախկինում, հիմա էլ մեղադրվում են նախնական պայմանավորվածությամբ սպանության մեջ:

Ինչպես տեղեկությունը փոխնցում է panorama.am-ը, ավելի վաղ քույրերի պաշտպան Ալեքսեյ Պարշինը հայտարարել էր, գործը վերաորակավորվելու է անհրաժեշտ պաշտպանության, իսկ իր պաշտպանյալների նկատամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է: Բայց պարզվել է, որ Գլխավոր դատախազության որոշումը, որին հղում է արել պաշտպանը, թվագրվում է 2019 թ. դեկտեմբերի 12: Քննիչներն այն արդեն բողոքարկել են:

Գլխավոր դատախազությունը վերադարձրելէ  Խաչատուրյան քույրերի գործը հետագա քննության` հանցագործության դրդապատճառը ստուգելու համար: Մարիայի, Անգելինայի և Քրիստինայի ամակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք կատարել են իրենց հոր սպանությունը շահադիտական նպատակներից ելնելով: Բացի այդ, դատախազությունը կասկածի տակ է դրել հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության արդյունքները:

«Դատախազությունը կասկածի տակ է դրել, որ սպանության պահին քույրերից կրտսերը՝ Մարիան,  լիովին չի գիտակցել իր գործողությունները, իսկ  Քրիստինան և Անգելինան միայն մասամբ են հասկացել դրանք: Մոտ ժամանակներս կանցկացվի կրկնակի փորձաքննություն:
Բայց այս պահին որևէ ինքնապաշտպանության  մասին խոսք չի գնում:  Քույրերի նամակագրության մեջ, որը քննիչներին հաջողվել է վերականգնել, ակնհայտորեն երևում է, որ աղջիկները վախենում էին պատժվել գումարի յուրացման համար և նախատեսել էին հաժվեհարդար տեսնել հոր նկատմամբ: Այս առումով հանցագործության դրդապատճառը կարող է փոխվել», — ասում է տուժող կողմի փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին:

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից: