Գլխավոր Uncategorized Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է

32
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Եղվարդում է: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Տարածքային կառավարման եւ ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանի եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջել է քաղաքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին:

Վարչապետը հետաքրքրվել  է Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ընթացքից, ծանոթացել Եղվարդից դեպի Աշտարակ կամուրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման ծրագրի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում բնակիչները պարբերաբար մոտենում, ողջունում էին: ՀՀ վարչապետի էջում ներկայացված են այցի տարբեր հատվածները՝ տեսանյութերով: