Գլխավոր Քաղաքական Խնդրել եմ էմոցիոնալ ձեւով չդրսեւորվել. ինչո՞ւ է հեռանում փոխթաղապետը

Խնդրել եմ էմոցիոնալ ձեւով չդրսեւորվել. ինչո՞ւ է հեռանում փոխթաղապետը

92
0

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը օրեր առաջ հայտարարել է աշխատանքից ազատման դիմում գրելու մասին:

Արդեն մի քանի օր է՝ չենք կարողանում կապ հաստատել Մանուկյանի հետ՝ պատճառն իմանալու:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանին Araratnews.am-ը հարցրեց՝ ո՞րն է եղել Արամ Մանուկյանի ազատման պատճառը: Գեւորգ Բաբայանը հորդորեց հարցն ուղղել Արամ Մանուկյանին: Բայց ենթադրում է՝ գուցե ցանկանում է ավելի ազատ արտահայտվել: «Արամ Մանուկյանը դեռ արձակուրդում է: Ինձ  ասել է՝ սեպտեմբերի 23-ին վերադառնալու է եւ հոկտեմբերի 1-ին ազատման դիմում է գրելու»,- ասաց  նա:

Վարչական շրջանի ղեկավարի համար անակնկալ է եղել Արամ Մանուկյանի այդ որոշումը: Իսկ թե ո՛վ է նրան փոխարինելու, Գեւորգ Բաբայանն անուններ չհրապարակեց, քանի որ Արամ Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել, բայց անկեղծացավ՝  Մանուկյանին փոխարինող թեկնածուներ աչքի առաջ ունի:

Հարցին՝ հնարավո՞ր է Մանուկյանը մտքափոխվի, Գեւորգ Բաբայանը բացառեց, որովհետեւ նա վճռական է իր հետ խոսել ազատվելու մասին:

Լուրեր կան, որ Արամ Մանուկյանի որոշման պատճառը Ամուլսարի հանքի շահագործումն է եւ վերջին շրջանում հակաիշխանական գրառումները, որից հետո էլ վարչական շրջանի ղեկավարը հորդորել է նրան ազատվել: Ի պատասխան Գեւորգ Բաբայանն ասաց՝ Արամ Մանուկյանին հորդորել է «Ֆեյսբուքում» եւ դրանից դուրս էմոցիոնալ չդրսեւորվել:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հավաստիացրեց՝ որեւէ կերպ չի ճնշել իր ենթակային՝ Արամ Մանուկյանին նրա կարծիքների համար:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ