Գլխավոր Հասարակություն Խոշոր հրդեհ՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում

Խոշոր հրդեհ՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում

64
0

Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ  խմբերը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել՝ 11:33-ին:

Դեպքի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: