Գլխավոր Քաղաքական Խորապես մտահոգված ենք Բաղդադի իրադարձություններից. ԱԳՆ

Խորապես մտահոգված ենք Բաղդադի իրադարձություններից. ԱԳՆ

45
0

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել իրանցի գեներալի մահվան եւ Բաղդադում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- հայտարարում է ԱԳՆ-ը: