Գլխավոր Մամուլ Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

16
0

«Ժողովուրդ»-ը գրում է․

«Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով:

Մինչեւ փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին: Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետև մինչև օրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին»:

Մանրամասները՝ թերթի համարում: