Գլխավոր Առողջապահություն Ծնկաչոք դիմում եմ ազգիս՝ օգնեք երեխայիս (լուսանկարներ)

Ծնկաչոք դիմում եմ ազգիս՝ օգնեք երեխայիս (լուսանկարներ)

7583
0

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում ապրող 7 հոգանոց ընտանիքը բարեգութ և սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունի:

Այս մասին  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայկի մայրը։

ԵՐեխան ծված օրից աղիքային անանցանելիության խնդիր ունի, հենց դրա պատճառով գրեթե միշտ որովայնը ցավում է: Նոր Գեղիում ապրող բազմանդամ ընտանիքը 6 ամսականից բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է Հայկի առողջացման համար: Սկզբում նրան Սուրբ Աստվածամայր հիվանդանոց են տարել, հետո արդեն՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Հենց 6 ամսկանում երեխային առաջին անգամ վիրահատել են: Եղբոր խոսքով՝ Հայկը այս տարիների ընթացքում մի քանի վիրահատություններ է տարել, հիմանականում՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Հարազատները չգիտեն՝ ինչպես շնորհակալություն հայտնեն այդ բժշկական կենտրոնի անձնակազմին: Ասում են՝ բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներով օգնել են երեխային, սակայն նրա խնամքը բավականին մեծ գումարների հետ է կապված, քանի որ Հայկի օրգանիզմը չի ընդունում ուրիշ դեղեր: Մայրը՝ Լուսինեն, ասում է՝ նոյեմբերին արտերկրից բժիշկ պետք է գա Հայաստան, սակայն վստահ չեն, որ այդ վիրահատությունը կօգնի երեխային:

Բոլոր վիրահատություններից ու երկար բուժումից հետո և ընտանիքի անդամները, և բժիշկները եկել են այն եզրահանգմանը, որ Հայկը լիարժեք պետք է բուժվի Գերմանիայում, սակայն ընտանիքը դրա համար հնարավորություններ չունի: Տանն աշխատում է միայն ավագ երեխան, մայրն ի վիճակի չէ աշխատելու, իսկ միջոցները չեն բավականացնում: Ընտանիքը դիմում է բոլոր բարի մարդկանց, որպեսզի օգնեն և փոքրիկ Հայկին տեղափոխեն Գերմանիա, որտեղ էլ երեխան կստանան լիարժեք ու վերջնական բուժում:

Բոլոր օգնել ցանկացողները կարող են զանգահարել 077 81 77 19 հեռախոսահամարով: 7-ամյա Հայկին օգնողները կարող են նաև դրամական փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին՝

2470018074420020 AMD Ardshinbank 

2470018074420030 USD Ardshinbank

Lusine Asryan 077817719