Գլխավոր Քաղաքական Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից

18
0

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Համապատասխան որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արայիկ Սահակյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում:

Արայիկ Սահակյանը նշանակվել էր 2019 թ․ փետրվարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, նրանից հետո պաշտոնից ազատվել էր նաև կառուցի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։