Գլխավոր Հասարակություն Կայացավ «Վեգա» և «LG» համատեղ «Փառատոն Վաճառք» ակցիայի ամփոփիչ միջոցառումը

Կայացավ «Վեգա» և «LG» համատեղ «Փառատոն Վաճառք» ակցիայի ամփոփիչ միջոցառումը

414
0

Երևանում և Հայաստանի մարզերում գտնվող «Վեգա» հիպերմարկետներում և խանութ-սրահներում ս.թ. նոյեմբերի 27-
ից դեկտեմբերի 1-ը ներառյալ անցկացվեց «LG» էլեկտրատեխնիկայի ՓԱՌԱՏՈՆ ՎԱՃԱՌՔ անդրանիկ ակցիան:

Համաշխարհային ճանաչում ունեցող «LG Electronics» ընկերության կողմից նման խոշոր միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Հատկանշական է, որ ակցիայի շրջանակներում «ՎԵԳԱ»-ի հաճախորդները հնարավորություն ստացան աննախադեպ՝ մինչև 50% զեղչված գներով, ձեռք բերել ՎԵԳԱ սրահներում ցուցադրված
LG ապրանքանիշի հեռուստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ և բազմատեսակ այլ LG բարձրորակ ապրանքներ: Դրա հետ մեկտեղ ակցիայի մասնակիցները ստացան եզակի հնարավորություն շահելու LG ապրանքանիշի բազում արժեքավոր նվերներ, օդապարիկով անմոռանալի թռիչք կատարելու տոմսեր և 60 Mercedes-Benz
ավտոմեքենաներից հերթականը:

Ակցիայի ամփոփիչ միջոցառումը կայացավ դեկտեմբերի 1-ին Մալաթիա Սեբաստիա 141/5 հասցեում գտնվող «Վեգա» հիպերմարկետում` գովազդային խաղարկության բազմահազար մասնակիցների
ներկայությամբ, ում առջև ողջույնի ջերմ խոսքով հանդես եկավ Երևան՝ հատուկ այցով ժամանած «LG Electronics»-ի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար պարոն Լի Սանջինը: Կորեացի բարձրաստիճան հյուրը շնորհավորեց բոլոր շահողներին և անձամբ հանձնեց նրանց LG-ի կողմից տրամադրած թանկարժեք նվերները՝ այդ թվում հեռուստացույց, օդորակիչ, սառնարան, լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, միկրոալիքային վառարան, բջջային հեռախոսներ և այլն:

Իսկ դեկտեմբերի 3-ին կայացավ LG և VEGA ապրանքանիշերով օդապարիկների թռիչքները, որոնց ուղևորները օդապարիկի տոմսեր շահած ակցիայի ակտիվ և հաջողակ մասնակիցներն էին:
ՎԵԳԱ ընկերությունը LG Electronics-ի ամենախոշոր պաշտոնական գործընկերն է Հայաստանում: LG բրենդի էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ամենալայն տեսականին ներկայացված է ՎԵԳԱ հիպերմարկետներում և խանութ-սրահներում:
Մեզ հետ կարող եք կապ հաստատել հետևյալ եղանակներով՝ vega.am կայքով և vega ֆեյսբուքյան էջով:
Տեղեկատու հեռ.՝ (060) 68-88-88