Գլխավոր Աշխարհ Կանայք ու երեխաները առավել շատ են ենթարկվում բռնության

Կանայք ու երեխաները առավել շատ են ենթարկվում բռնության

9
0

Կանայք ու երեխաները, որոնք առավել շատ են ենթարկվում շահագործման, բռնության եւ անարգանքի տարբեր ձեւերի, հատուկ պաշտպանության կարիք ունեն: Այդ մասին Թաիլանդի ղեկավարության ներկայացուցիչների հետ նոյեմբերի 21-ին կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը:

«Կանայք ու երեխաները մեր ժամանակներում հատկապես խոցելի են, ենթարկվում են շահագործման բոլոր ձեւերին, բռնության, դաժանության դրսւորումների, ստրկացման»,-ասել Է քահանայապետը, հավելելով, որ երախտապարտ Է երկրի իշխանություններին «այդ չարիքն արմատախիլ անելուն» ուղղված ջանքերի համար: Արծարծելով միգրացիայի թեման՝ Ֆրանցիսկոսը նշել Է, որ «զանգվածային միգրացիոն հոսքերի ֆենոմենը գլխավոր բարոյական խնդիրներից մեկն Է»:

«Չի կարելի անտեսել միգրացիոն ճգնաժամը: Յուրաքանչյուր երկիր պետք Է ձգտի պաշտպանել փախստականների եւ միգրանտների արժանապատվությունը: ՉԷ որ խոսքը ոչ միայն միգրանտների, այլեւ մեր հասարակության նկարագրի մասին Է»,-նշել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Կաթոլիկները կազմում են Թաիլանդի գրեթե 70-միլիոնանոց բնակչության մեկ տոկոսից պակաս մասը, որն առավելապես բուդդիզմ Է դավանում: Պապի ուղեւորությունը Թաիլանդ նվիրված Է ասիական այս երկրում առաջին առաքելական միսիայի 350-ամյա հոբելյանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: