Գլխավոր Լուրեր Կանխվել է անկած կենդանիների մսի վաճառք

Կանխվել է անկած կենդանիների մսի վաճառք

38
0

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ անկած կենդանիների մսի վաճառք է կանխվել: Հաղորդագրության մեջ ասված է.

«Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ: Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը: Արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են»: