Գլխավոր Հասարակություն «Կառուցել կամուրջներ» միջազգային ծրագրի շրջանակներում կանցկացվի փառատոն

«Կառուցել կամուրջներ» միջազգային ծրագրի շրջանակներում կանցկացվի փառատոն

13
0

«Կառուցել կամուրջներ» միջազգային ծրագրի շրջանակներում կանցկացվի փառատոնին մասնակցելու համար  դիմում ներկայացնելու վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020թ:

Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 9-12, 2020թ, իսկ Գալա համերգ` հոկտեմբերի 9-ին:


Ուղարկեք ձեր վիդեո/աուդիո հոլովակը և կմասնակցեք գալա համերգին, եթե ձեր համարը ներառական է ու որակյալ, տևում է մինչև 5 րոպե, մասնակիցների տարիքը 17+ է։

Թատերական Լաբորատորիա՝ հոկտեմբերի 10-12:

Ընտրե՛ք 10 աշխատանքային խմբերից մեկը՝ Թատերական արվեստ, Հայկական պար, Հայկական ազգային երգ, Երգչախումբ, Ինստրումենտալ երաժշտություն, Թատերական դեկորացիայի պատրաստում, Թատերական զգեստի պատրաստում, Թատերական ռեկվիզիտի պատրաստում, Լանդշաֆտային դիզայն, Խոհանոց, և Հոկտեմբերի 12-ին կմասնակցեք Հ․ Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի ամփոփիչ ներկայացմանը, ցուցահանդես վաճառքին և եզրափակիչ հյուրասիրությանը։

Հայտերը կարող եք ուղարկել այս հասցեներով`

[email protected]
[email protected]
[email protected]

Հայտաձևը կարող եք ներբեռնել մեր կայքից` http://mayri.am/festival/: